Արցախցները կկարողանան ձեռք բերել նոր հմտություններ ու կապեր, որոնք թույլ կտան կողմնորոշվելու աշխատաշուկայում եւ նոր գործ հիմնել
Գլխավոր » Լրահոս » Արցախցները կկարողանան ձեռք բերել նոր հմտություններ ու կապեր, որոնք թույլ կտան կողմնորոշվելու աշխատաշուկայում եւ նոր գործ հիմնել

Արցախցները կկարողանան ձեռք բերել նոր հմտություններ ու կապեր, որոնք թույլ կտան կողմնորոշվելու աշխատաշուկայում եւ նոր գործ հիմնել

LOFT կրթության, մշակույթի և երիտասարդության զարգացման համահայկական հասարակական կազմակերպությունը  նախաձեռնել է «Աջակցություն Արցախից բռնի տեղահանված բնակչության սոցիալականացմանը» ծրագիրը, որի շրջանակներում այսօր Երևան, Վանաձոր և Գյումրի քաղաքներում կազմակերպվել է բռնատեղահանված արցախցիների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք։

Միջոցառման նպատակը արցախցիների իրազեկվածության բարձրացումն է, ոչ ֆորմալ կրթության միջոցով զբաղվածության ապահովումը։ Նախաձեռնությամբ արցախցիներին հնարավորություն է տրվում ծանոթանալ նոր ընկերությունների, կազմակերպությունների և գործատուների առաջարկած հնարավորություններին, ինչպես նաև կարողություն՝  ձեռք բերելու նոր հմտություններ ու նոր կապեր, որոնք թույլ կտան կողմնորոշվելու աշխատաշուկայում, կամ սեփական գործը հիմնելու հարցում։

Կ․Բախշիյան

1