Քննարկմանը կարևորվել է Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը
Գլխավոր » Լրահոս » Քննարկմանը կարևորվել է Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը

Քննարկմանը կարևորվել է Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը

Բրյուսելից հետո կարճատև այցով Իշխան Սաղաթելյանը գտնվում է Նիդերլանդների Թագավորությունում, որտեղ հանդիպել է Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Իսա Քահրամանի և Ալմելոյի ու շրջակայքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Պատգամավորի հետ հանդիպման առանցքում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և բոլոր գերիների ազատ արձակման, միջազգային ճնշման ավելացման եղանակով Ադրբեջանական ագրեսիայի զսպանն առնչվող հարցերն էին։

Հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում միասնական աշխատանքի անհրաժեշտությանը, Հայրենիք-Սփյուռք հարաբերություններում առկա խնդիրներին։ Քննարկմանը կարևորվել է Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության եւ գերիների վերադարձի հարցերը»։

1