Արցախցի ձեռներեցները գոհ են այս օրերի ընթացքում իրենց արտադրանքի վաճառքից
Գլխավոր » Լրահոս » Արցախցի ձեռներեցները գոհ են այս օրերի ընթացքում իրենց արտադրանքի վաճառքից

Արցախցի ձեռներեցները գոհ են այս օրերի ընթացքում իրենց արտադրանքի վաճառքից

Հուլիսի 19-ին Երևան քաղաքում մեկնարկած  «RestoFest» «Ռեստորանային օրեր» եռօրյա փառատոնին, որին ներկայացվում են նաև ձեռքի աշխատանքներ, միացել են մի շարք արցախցիներ։ Նրանց տաղավարներն անմիջապես աչքի են զարնվում։ Արցախյան կոլորիտը, քաղցրածոր բարբառն ու գեղեցիկ վերաբերմունքը միանգամից գրավում է այցելուների ուշադրությունը։ Արցախյան հրուշակեղենի, անարատ բնական մեղրի, ծաղկային թեյերի, ժենգյալով հացի ու ձեռագործ աշխատանքների կողքով ոչ ոք անտարբեր չի անցնում։ Երեք օր տեւած փառատոնը կավարտվի այսօր։

Արցախցի ձեռներեցները գոհ են այս օրերի ընթացքում իրենց արտադրանքի վաճառքից։ Միաժամանակ նրանք ձեռք են բերել նոր պատվիրատուներ, որոնք, համտեսելով արցախյան բարիքները, միանգամից լրացրել են հավատարիմ հաճախորդների շարքը։

Արցախցիների մասնակցությունը վկայում է, որ նրանք աստիճանաբար փորձում են ինտեգրվել հայասատանյան շուկային և հոգալ իրենց ընտանիքների կարիքները։

1