Հայ դատի հանձնախմբերի առաջնահերթությունները բխում են հայ ժողովրդի շահերից
«Հաճախ եվրոպացի շատ պաշտոնյաներ Հայ դատի հանձնախմբերին ասում են՝ դուք մեզանից ուզում եք մի բան, որ ՀՀ իշխանությունները չեն ուզում, ձեր ուզածը չի համապատասխանում ՀՀ իշխանությունների քաղաքական դիրքորոշումներին, սակայն պարտադիր չէ, որ հայկական Սփյուռքն էթնիկ լոբբինգ անի այն, ինչ անում են ՀՀ իշխանությունները։ Հայ դատի հանձնախմբերը երբեք ՀՀ իշխանության ազդեցության տակ չեն եղել»,- նման համոզունք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու, քաղաքական գիտությունների թեկնածու Գևորգ Ղուկասյանը՝ պատասխանելով Yerkir.am-ի հարցին, թե՝ որքանո՞վ է ՀՀ իշխանության տանուլ տված դիվանագիտական քաղաքականությունը դժվարություններ ստեղծում Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների աշխատանքների, ծրագրերի իրականացման համար։
Նրա խոսքով՝ Հայ դատի հանձնախմբերի առաջնահերթությունները բխում են հայ ժողովրդի շահերից, եւ ՀՀ իշխանությունները հայ ժողովրդի շահերի հետ կապված ունեն սեփական պատկերացումները, որը շարունակ աղետների է հանգեցնում. «Այս մասով խանգարում են, բայց Հայաստանի իշխանություններն անցողիկ են եւ նրանց դիրքորոշումը չի կարող պատճառ հանդիսանալ, որ Հայ դատի հանձնախմբերը փոխեն իրենց դիրքորոշումը եւ չսպասարկեն հայկական շահը»,- ասաց Գեւորգ Ղուկասյանը:
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։