Հրապարակվել են Ֆրանսիայի ԱԺ ընտրությունների առաջին արդյունքները
Գլխավոր » Լրահոս » Հրապարակվել են Ֆրանսիայի ԱԺ ընտրությունների առաջին արդյունքները

Հրապարակվել են Ֆրանսիայի ԱԺ ընտրությունների առաջին արդյունքները

Հրապարակվել են Ֆրանսիայի ԱԺ ընտրությունների առաջին արդյունքները:

«Ազգային միավորում» (Մարի Լը Պենի աջակիցներ) — 34%, «Նոր ազգային ճակատ» — 28,1%, «Միասին» (Մակրոնի աջակիցներ) — 20,3%։

Երկրում ընտրելու իրավունք ունի 49,5 միլիոն բնակիչ։

Ֆրանսիայի խորհրդարանը բաղկացած է 577 պատգամավորից, որոնք ընտրվում են հինգ տարի ժամկետով։

Հուլիսի 7-ին նշանակված երկրորդ փուլին կարող են մասնակցել առաջին փուլում ձայների առնվազն 12,5%-ը ստացած թեկնածուները։ Խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունենալու համար քաղաքական կուսակցությունը պետք է ստանա 289 մանդատ։

Պատգամավորական մանդատների համար պայքարի մեջ են եղել  կենտրոնամետ նախագահական կոալիցիան, աջակողմյան «Ազգային միավորում»-ը և ձախակողմյան Նոր ժողովրդական ճակատը

1