Մարտակերտի քաղաքապետի կալանքը փոխարինվեց տնային կալանքով
Գլխավոր » Լրահոս » Մարտակերտի քաղաքապետի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

Մարտակերտի քաղաքապետի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

Արցախի Մարտակերտ համայնքի ղեկավար Միշա Գյուրջյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով: Տեղեկությունը հայտնում է Գյուրջյանի պաշտպան Արսեն Բաբայանը։

«Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ բավարարեց բողոքս, և Միշա Գյուրջինյանի կալանքը փոխեց տնային կալանքով»,– ֆեյսբուքյան էջում գրել է Բաբայանը։

Հիշեցնենք` Մարտակերտի քաղաքապետը ձերբակալվել էր մայիսին։

1