Արցախի ղեկավարության քրեական գործերը կուղարկվեն դատարան

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են՝ ԱՀ ղեկավարության քրեական գործերով քննչական գործողություններն ավարտվել են և գործերն առաջիկա օրերին կուղարկվեն դատարան։
Ադրբեջանի դատախազության հաղորդմամբ մոտ ժամանակներս փաստաթղթերը կփոխանցվեն դատարան։ Խոսքը 15 հոգու դեմ քրեական գործի մասին է։
Ըստ հաղորդագրության՝ ներկայումս մեղադրյալները, փաստաբանները եւ տուժածները ծանոթանում են քրեական գործի նյութերին։ Ծանոթացման փուլի ավարտից հետո, մեղադրական ակտը կհանձնվի դատարան։