Լարված իրավիճակ Արցախի ներկայացուցչությունում
Գլխավոր » Լրահոս » Լարված իրավիճակ Արցախի ներկայացուցչությունում

Լարված իրավիճակ Արցախի ներկայացուցչությունում

Այս պահին Արցախի ներկայացուցչությունում լարված իրավիճակ է։

Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցները կոտրել են Արցախի ներկայացուցչության դռները եւ ներս մտել։

Նրանք այնտեղ են ներկայացուցչության տարածքում գտնվող Արցախի Նախագահի ծառայողական մեքենայի բռնագրավման համար, որը հատուկ տեխնիկայի միջոցով տարհանել են: Այս պահին այնտեղ է նաեւ փաստաբան Ռոման Երիցյանը, ով ապօրինի է համարում նրանց արարքը: Այդ ընթացքում Արցախի Նախագահը հրավիրված էր հարցաքննության:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ էլ իրավապահները փորձում էին առգրավել Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան։

1