Միջազգային հանրությունը պարտավոր է ուշադրությունը սեւեռել 120000 տարագիր արցախցիների իրավունքների պաշտպանությանը
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Միջազգային հանրությունը պարտավոր է ուշադրությունը սեւեռել 120000 տարագիր արցախցիների իրավունքների պաշտպանությանը

Միջազգային հանրությունը պարտավոր է ուշադրությունը սեւեռել 120000 տարագիր արցախցիների իրավունքների պաշտպանությանը

Հունիսի 20-ը Փախստականների համաշխարհային օրն է։

2023 թ-ի Արցախի բռնի տեղահանությունից հետո Արցախի Հանրապետության 120000 փախստական դարձած քաղաքացիներ այսօր զրկված են միջազգային հովանավորչությունից, ոտնահարված են նրանց իրավունքները, միջազգային որեւէ կառույց չի դատապարտում Ադրբեջանին՝ անմեղ ժողովրդին, ուժի կիրառման սպառնալիքի տակ, իրենց տներից հանելու, հայրենազրկելու համար։

Փախստական դարձած հազարավոր ընտանիքներ այսօր ստիպված լքում են Հայաստանի Հանրապետությունը։ ՀՀ Կառավարությունն առանց նկատի ունենալու նրանց պահանջները՝ կայացնում է որոշումներ, որոնք հիսաթափություն եւ ցավ են պատճառում արցախցիներին։ Տարիներ շարունակ Մայր Հայրենիքը թիկունքում զգալով՝ արցախցին այսօր խոցված է, հանրության շրջանում տարածված ատելությունը, իրավունքների ոտնահարումը, առկա սոցիալական ծանր կացությունն ավելի է խորացնում ստեղծված ճգնաժամը։

Միջազգային հանրությունը պարտավոր է ուշադրությունը սեւեռել 120000 տարագիր արցախցիների իրավունքների պաշտպանությանը եւ սեփական Հայրենիքում խաղաղ եւ ապահով ապրելու իրավունքի հաստատմանը։ Հակառակ պարագայում՝ ՀՀ-ն եւ միջազգային բոլոր կառույցները դառնում են Ադրբեջանի հետ հանցակից՝ աչք փակելով եւ լուռ հետեւելով Ադրբեջանի կողմից իրականացվող հանցավոր քաղաքականությանը։

«Ապառաժ»-ի խմբագրական

20 հունիսի, 2024թ.

1