Կուզեմ, որ ամեն մարդ հասկնա, թե որքան կարևոր է այս պատերազմը
Գլխավոր » Գաղափարական » Կուզեմ, որ ամեն մարդ հասկնա, թե որքան կարևոր է այս պատերազմը

Կուզեմ, որ ամեն մարդ հասկնա, թե որքան կարևոր է այս պատերազմը

Հունիսի 12-ը Մոնթե Մելքոնյանի հիշատակի օրն է, նա զոհվեց 1993 թվականի հունիսյան այս օրը՝ Ակնայի շրջանի Մարզիլի գյուղի մոտ։ Ամեն տարի այս օրը Մարտունին մարդաշատ էր, նրա հուշարձանի մոտ հավաքվում էին մարտական ընկերները, քաղաքացիներ, հիշելու, մեծարելու Հայրենիքի նվիրյալ զավակի հիշատակը: Այսօր նրանք հավաքվել են Եռաբլուրում՝ ծաղիկներ խոնարհել Մոնթեի շիրմին:

Մոնթեն  արցախյան ազատամարտի պայքարի մեջ մտավ 1991 թվականին: Ամենավառ, տաղանդավոր ու  փորձառու հրամանատարներից էր: ԼՂՀ պաշտպանության կազմակերպման գործում  ունեցած  բացառիկ ավանդի և խիզախության համար  հետմահու արժանացել է ԼՂՀ բարձրագույն կոչմանը՝ «Արցախի հերոս»՝ դառնալով «Ոսկե արծիվ»  պարգևի ասպետ:  Մոնթեն հրաշալի հրամանատար էր, բացառիկ զինվորական, բայց պատմության մեջ մնաց և ժողովուրդը նրա սիրեց նախ և առաջ մարդկային իր բացառիկ տեսակի, ազնվության և արդարամտության  շնորհիվ։

«Կուզեմ, որ ամեն մարդ հասկնա, թե որքան կարևոր է այս պատերազմը։ Հազարավոր տարիների նահանջեն հետո մենք վերջապես առիթը ունենք  առաջ երթալու, մեր հայրենիքի տարբեր պատմական  շրջանները վերադարձնելու»։

1