Աշխարհում այսօր հազարավոր երեխաներ պարզապես զրկված են երջանիկ լինելու իրենց իրավունքից
Աշխարհում այսօր հազարավոր երեխաներ պարզապես զրկված են երջանիկ լինելու իրենց իրավունքից, պատերազմների հետեւանքով մատնված խոշտանգման, սովի եւ բռնության։ Արցախյան վերջին պատերազմների, շրջափակման հետեւանքով երեսուն հազար երեխաներ մատնված էին սովի եւ բռնության եւ այս ամենը աշխարհի անտարբեր հայացքի ներքո։
Երեխաների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է 1925 թվականին` Ժնևում երեխաների պաշտպանությանը նվիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում:
Այս տոնական օրը Արցախի բոլոր բնակավայրերում նշանավորվում էր բազմազան միջոցառումներով՝ լի հետաքրքիր անակնկալներով ու հեքիաթային տրամադրությամբ։ Այսօր արցախցի մանուկները զրկված են հայրենի հողում խաղաղ ապրելու իրավունքից։ Նրանց փխրուն սրտում Արցախն է, հարազատ տունն ու հայրենի օջախը։
Շնորհավո՛ր սիրելի երեխաներ, մենք պարտավոր ենք ստեղծել այնպիսի պետություն, որտեղ յուրաքանչյուրդ իրեն պաշտպանված եւ ապահով կզգա։
Ապառաժ