Դու իշխանություն չունես, Նիկոլ Փաշինյան. Բագրատ Սրբազան
Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը վերածվել է համազգային ու բազմահազարանոց հանրահավաքի։ Բագրատ Սրբազանի հետ միասին ժողովուրդը միաձայն հնչեցրել է ՀՀ օրհներգը և տերունական աղոթք։
Բագրատ սրբազանը խոսքը փոխանցել է Գուրգեն Մելիքյանին։ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը հավատացնում է, որ նորից վերադառնալու ենք եռատոնը տոնելու, հավատացնում է, որ մոտ է այդ օրը:
«Մենք պարտավոր ենք սատար կանգնել հայոց ուժին, մեր կոչումը դա է, զինվորագրվել ենք հայոց գործին: Ճշմարտությունը երկրի սահմաններից եկավ այստեղ՝ Հայոց մայրաքաղաք և ամբողջ հայությանն արթնացրեց: Հավատացնում եմ, որ այդ ճշմարտությունը պետք է լինի յուրաքանչյուրիս տներում, մեր սրտերում: Մենք հավատում ենք վաղվան: Ուրեմն Հայաստանի կյանքում թող սկսվի արժանապատվության, ճշմարտության, հաղթանակի և իրական խաղաղության շրջանը»,-ասաց նա:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն իր ելույթում նշել է, որ եթե պետք լինի մի քանի գիշեր էլ անձրևի տակ կլինենք, կարկուտի տակ կլինենք, բայց մեր հայրենիքը չենք թողնի թշնամուն: Պատգամավորը հավելել է, որ ոչ ոք իրավունք չունի Տավուշի գյուղերը մաս-մաս, կտոր-կտոր անելու, անվտանգության համար ծառեր տնկելու առաջարկ անի: Աշխարհում չլսված անվտանգության մեթոդ է, ծառ ես տնկում` անվտանգ է լինում: Էդ որ ասում էր, ոչ մի միլիմետր գյուղից չեմ տալիս, հերիք չի գյուղը կիսում է հերիք չի, մարդկանց էլ հորդորում է ծառ տնկել:
Շարունակելով՝ Գառնիկ Դանիելյանի խոսքը, Սուրեն Պետրոսյանը հավելեց․ «Բովանդակության առումով ամենամեծ տարբերությունը․ 2018-ի գունավոր հեղափոխությունը տեղի ունեցավ, այդ խմբի հաջողությունը ժողովուրդը պայմանավորում էր նրանով, որ ասում էր՝ նրանք կորցնելու ոչինչ չունեին և գնացին մինչև վերջ, ցավոք, ժամանակը ցույց տվեց, որ նրանք ոչինչ չունեին կորցնելու՝ ո՛չ հայրենիք, ո՛չ Արցախ, ո՛չ պատմություն, ո՛չ ինքնություն։ Նրանք հանձնեցին ամեն ինչ, ինչ հնարավոր էր՝ անգամ նվազագույն ցավ չզգացին, որովհետև դա նրանցը չէր եղել ու չէր էլ կարող լինել։ Շարժման մասնակիցներն ունեն կորցնելու բան, ունեն պատիվ, որը երբեք չեն կորցնելու»։
Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը․ «Նիկո՛լ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու»։
Ծնվելու է նոր Հայաստանը՝ նոր սելիքով, նոր հաղթարշավով:»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը:
«Այստեղ են մեր բոլոր մարզերից ու շրջաններից: Ես ուզում որդիական խոնարհությամբ շնորհակալություն հայտնել իմ հորը՝ Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսին, ով արգելք չեղավ, որ այս շարժումը հասնի այստեղ, այլ դեռ հայրական սրտի տառապանքով օրհնեց մեզ:
Ուզում եմ հատուկ կերպով մեր ողջույնը հղել Արցախի մեր քույրերին ու եղբայրներին: Ցավով եմ սա ասում, որովհետեւ ձեզ պետք է ողջունեինք Ստեփանակերտի վերածննդի հրապարակում, բայց այսօր այս ապօրինի իշխանության պատճառով դուք հայտնվել եք Մայր Հայաստանում: Հոգ չէ, մեր գրկում եք եւ մենք կոչված ենք ձեր կյանքը դարձնել այնպիսին, որ ոչ մի բան չպակասի ձեր կյանքից:
Մեր սրտերում մնալու է Արցախ վերադառնալու տեսլականը: Ուզում եմ նաեւ գնահատել ներկ գտնվողն Արցախի մեր բոլոր գործիչներին՝ նախագահին, խորհրդարանի անդամներին, մեր հոգեւոր եղբորը՝ Վրթանես սրբազանին եւ ողջ ժողովրդին»,- ընդգծեց Սրբազանը: