Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Մանուկյանը, Լևոն Մնացականյան և Դավիթ Բաբայանը գերեվարվել են Ադրբեջանի կողմից
Գլխավոր » Լրահոս » Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Մանուկյանը, Լևոն Մնացականյան և Դավիթ Բաբայանը գերեվարվել են Ադրբեջանի կողմից

Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Մանուկյանը, Լևոն Մնացականյան և Դավիթ Բաբայանը գերեվարվել են Ադրբեջանի կողմից

Ադրբեջանը հաստատեց, որ գերեվարված է նաև Դավիթ Բաբայանը: Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է թյուրքագետ, պատմական գիտությունների թենածու Վարուժան Գեղամյանը:

Այս պահի դրությամբ ադրբեջանցիների կողմից գերեվարված են Արցախի պետական ու ռազմական գործիչներ (հաստատված ցանկ).

  1. Ռուբեն Վարդանյան — պետնախարար
  2. Դավիթ Մանուկյան — Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ
  3. Լևոն Մնացականյան — ՊԲ նախկին հրամանատար, գեներալ
  4. Դավիթ Բաբայան — Արցախի նախկին արտգործնախարար:

Իմիջիայլոց, այս մարդկանց գերեվարումը ձեռնատու է նաև Հայաստանի դե-ֆակտո իշխանություններին:

Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության՝ Դավիթ Բաբայանը 4 ամսով կալանավորվել է:

Նա բերման է ենթարկվել սեպտեմբերի 29-ին:

1