ՌԴ դեսպանատան դիմաց հրավիրվել է հավաք ի պաշըպանություն առեւանգված երեք արցախցի երիտասարդների

Օգոստոսի 29-ին՝ ժամը 16:00, Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց հրավիրվել է հավաք՝ Հակարիի ապօրինի անցակետից Ադրբեջանի կողմից առևանգված հայ երիտասարդներ Ալեն Սարգսյանին, Լևոն Գրիգորյանին և Վահե Հովսեփյանին վերադարձնելու պահանջով։
Հիշեցնենք, որ օգոստոսի 28֊ին ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Արցախից Հայաստան էին տեղափոխվում հայաստանյան բուհեր ընդունված մի խումբ ուսանողներ։
Նրանցից Ալեն Սարգսյանը (ծնված՝ 2001թ.) Հակարիի անօրինական անցակետի մոտ ադրբեջանական սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչների կողմից ուժի և հարկադրանքի կիրառմամբ առևանգվել և տարվել է անհայտ ուղղությամբ։
Ադրբեջանի ուժայինները առևանգել են նաև ուսանողներ Վահե Հովսեփյանին և Լևոն Գրիգորյանին (ծնված՝ 2003թ.)։