Ադրբեջանական կողմը հայտնել է Լաչինի միջանցքի անցակետից երեք հայ ֆուտբոլիստների ձերբակալության մասին

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է Լաչինի միջանցքի անցակետից երեք հայ ֆուտբոլիստների ձերբակալության մասին։ Նշվում է, որ 2021 թվականին որոշ լրատվամիջոցներում տեսանյութեր են տարածվել, որտեղ իբրեւ հայ ֆուտբոլիստները վիրավորական գործողություններ են կատարում Ադրբեջանի դրոշի նկատմամբ, ինչի կապակցությամբ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով։
Նշվում է, իբրեւ թե, հաշվի առնելով գործով մեղադրյալների տարիքը՝ Բաքուն կարող է նրանց միայն վարչական պատասխանատվության ենթարկել, սակայն պնդում է, որ նրանք պետք է արտաքսվեն Հայաստան։