Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը հանդիպել է ԱՀ «Ավագների խորհուրդ» ՀԿ անդամների հետ
Գլխավոր » Լրահոս » Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը հանդիպել է ԱՀ «Ավագների խորհուրդ» ՀԿ անդամների հետ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը հանդիպել է ԱՀ «Ավագների խորհուրդ» ՀԿ անդամների հետ

Օրերս ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանն ընդունել է ԱՀ «Ավագների խորհուրդ» ՀԿ անդամներին ՝ խորհրդի նախագահ Միքայել Հաջիյանի գլխավորությամբ:

ՀԿ նախագահությունը ողջունել է Դավիթ Իշխանյանի՝ ԱՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրությունը: Միքայել Հաջիյանը հավաստիացրել է, որ «Ավագների խորհուրդը» կգործադրի բոլոր ջանքերը՝ ապահովելու քաղաքական առողջ ուժերի համախմբվածությունը, պետություն- եկեղեցի սերտ համագործակցությունը և հայոց եռամիասնության վերականգնումը:

Դավիթ Իշխանյանը կարևորել է փորձառու և վաստակավոր անձանց խորհրդատվությունը և անմիջական շփումները:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հանրապետությունում տիրող անվտանգային իրավիճակին, խորացող սոցիալ- տնտեսական ճգնաժամին:

nankr.am

1