ԱՀ ԱԺ նախագահն ընդունել է ԱՀ Հանրային խորհրդի անդամներին
Գլխավոր » Լրահոս » ԱՀ ԱԺ նախագահն ընդունել է ԱՀ Հանրային խորհրդի անդամներին

ԱՀ ԱԺ նախագահն ընդունել է ԱՀ Հանրային խորհրդի անդամներին

Օգոստոսի 24-ին ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը ընդունել է ԱՀ Հանրային խորհրդի անդամներին ՝ խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը ներկա էր ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը:

Ողջունելով հյուրերին՝  խորհրդարանի ղեկավարը Հանրային խորհրդի անդամներին է ներկայացրել պաշտոնավարման մեկնարկից ի վեր ԱԺ նախագահի գործունեությունը:

Դավիթ Իշխանյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում խորհրդարանական բարեկամական խմբերի ու շրջանակների հետ ակտիվացման և օրենսդիր մարմնի վարկանիշի բարձրացման ուղղությամբ:

Անդրադառնալով  Հանրային խորհրդի գործունեությանը՝  խորհրդի նախագահն իր խոսքում կարևորել է խորհրդարան- հասարակություն կապի ամրապնդումը: Արմեն Գևորգյանն ընդգծել է, որ  Խորհուրդը ապաքաղաքական և կառուցողական գործունեություն է ծավալում, սերտորեն համագործակցում են հայաստանյան և արտասահմանյան գործընկերների հետ: Խորհրդի անդամները խոսել են  նաև կատարած և կատարվող հանրային աշխատանքների  մասին:

Երկուստեք կարևորվել ու արժևորվել է օրենսդիր մարմնի և Հանրային խորհրդի  փոխգործակցությունը: Այդ ուղղությամբ  ակնկալվում է համատեղ քննարկումների արդյունավետ դաշտի  ձևավորումը:

nankr.am

1