Հանդիպում ՀՅԴ ԱԵՄ-ի երիտասարդական ճամբարի մասնակիցների հետ
Գլխավոր » Լրահոս » Հանդիպում ՀՅԴ ԱԵՄ-ի երիտասարդական ճամբարի մասնակիցների հետ

Հանդիպում ՀՅԴ ԱԵՄ-ի երիտասարդական ճամբարի մասնակիցների հետ

Օգոստոսի 16-ին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Ասպրամ Կրպեյանը, երգիչ Ներսիկ Իսպիրյանը, «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը, դաշնակցական Համբիկ Սասունյանը օնլայն զրուցել են ՀՅԴ Արցախի երիտասարդական միության կողմից մարտակերտի շրջանի Վանք գյուղում կազմակերպված ՀՅԴ երիտասարդական ճամբարի մասնակիցների հետ։

Նրանք իրենց ողջույններն են փոխանցել ճամբարի մասնակիցներին և իրենց զորակցությունը հայտնել Արցախի ժողովրդին, հավատացնելով, որ Արցախի ժողովուրդը այս օրերին մենակ չէ, և համայն հայությունը սատարում է նրանց։

Երիտասարդներն իրենց հարցերն են ուղղել բանախոսներին ու երգել նրանց համար։

1