Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ կիրառելով հրաձգային զենք

Օգոստոսի 17- ին, ժամը 11:30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Հայկական կողմում կորուստներ չկան։
Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։