ՀՅԴ ԱԵՄ-ը Վանքում համաարցախյան երիտասարդական ճամբար է անցկացնում
ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը Մարտակերտի շրջանի Վանք գյուղում համաաարցախյան երիտասարդական ճամբար է կազմակերպել, որին մասնակցում է շուրջ 80 հոգի Արցախի Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի շրջաններից և մայրաքաղաք Ստեփանակերտից։
ՀՅԴ Արցախի երիտասարդական միության Կենտրոնական վարչության անդամ, ճամբարի պատասխանատու Վահագն Խաչատրյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշեց, որ ճամբարը նվիրված է ՀՅ Դաշնակցության կողմից Բանկ Օտտոմանի գրավման 127-ամյակին, ուստի ճամբարի 3 խմբերը կրում են գործողության կազմակերպիչների՝ Բաբկեն Սյունու, Արմեն Գարոյի և Հրաչ Թիրաքյանի անունները։
«Ճամբարի ընթացքում երիտասարդները հնարավորություն ունեն ստանալ այնպիսի գիտելիքներ, որոնք նրանք չեն ստանում դպրոցում կամ դրանից դուրս։ Նրանք իրենց սովորածը կարողանում են կիրառել նաև գործնականում»,-նշել է Վ․ Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ ճամբարի առօրյան հագեցած է մարզումներով, դասախոսություններով, արշավներով, մրցույթներով, ժամանցային խաղերով, ազգային երգ ու պարով։