Վառելիքի բացակայությամբ պայմանավորված Ստեփանակերտում ջրամատակարարման խնդիրներ են առաջացել
Գլխավոր » Լրահոս » Վառելիքի բացակայությամբ պայմանավորված Ստեփանակերտում ջրամատակարարման խնդիրներ են առաջացել

Վառելիքի բացակայությամբ պայմանավորված Ստեփանակերտում ջրամատակարարման խնդիրներ են առաջացել

Ջրմուղ-կոյուղի ՓԲ-ի հաղորդագրության համաձայն շոգ եղանակի պատճառով Ստեփանակերտը սնուցող գետերի պաշարների նվազեցման և էլեկտրամատակարարման հովհարային անջատումներով ու վառելիքի բացակայությամբ պայմանավորված արտեզյան ջրհորների դադարներով գործարկման պատճառով Ստեփանակերտի շուրջօրյա ջրամատակարարման համակարգը լուրջ խնդիրների է բախվում:
Խնդրում ու հորդորում ենք բոլորիդ հնարավորինս խնայողաբար ու նպատակային օգտագործել խմելու ջուրը:
Պատճառած անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը: Նաև հուսով ենք՝ ըմբռնումով կընդունեք մեր խնդրանք-հորդորը:

1