Հարգանքի տուրք ԼՂՀ առաջին գումարման ԳԽ նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմին
Գլխավոր » Լրահոս » Հարգանքի տուրք ԼՂՀ առաջին գումարման ԳԽ նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմին

Հարգանքի տուրք ԼՂՀ առաջին գումարման ԳԽ նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմին

Օգոստոսի 7-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանը ԱԺ նախկին նախագահներ Գեորգի Պետրոսյանի, Աշոտ Ղուլյանի, Արթուր Թովմասյանի և խորհրդարանում ներկայացված խմբակցությունների ղեկավարների ուղեկցությամբ հարգանքի տուրք է մատուցել ԼՂՀ առաջին գումարման ԳԽ նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմին, ստացել կուսակցական ընկերոջ օրհնությունը:

« Անկախ Արցախի պետականության կերտման առաջին իսկ օրերից շնորհիվ իմ կուսակցական ընկեր Արթուր Մկրտչյանի հիմք է դրվել բարոյականության սկզբունքների վրա հիմնված քաղաքականությամբ պետականություն կերտելուն: ԱՀ նախագահի կողմից ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը և քաղաքական գործընկերների հորդորը ստանալուց հետո առաջին հերթին հենց այդ մտատանջությամբ եմ տառապել՝ արդյո՞ք կկարողանամ պահպանել Արթուր Մկրտչյանի սահմանած բարոյական արժեքների նշաձողը»,- նույն օրը գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում հնչեցրած ելույթի ընթացքում ասել է Դավիթ Իշխանյանը:

1