Արթուր Թովմասյանն ԱԺ նորընտիր նախագահին է փոխանցել խորհրդարանի ղեկավարի պարտականությունները
Գլխավոր » Լրահոս » Արթուր Թովմասյանն ԱԺ նորընտիր նախագահին է փոխանցել խորհրդարանի ղեկավարի պարտականությունները

Արթուր Թովմասյանն ԱԺ նորընտիր նախագահին է փոխանցել խորհրդարանի ղեկավարի պարտականությունները

Օգոստոսի 7-ին Արցախի Հանրապետության 7-րդ գումարման ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանն ԱԺ նորընտիր նախագահին է փոխանցել խորհրդարանի ղեկավարի պարտականությունները։

Արթուր Թովմասյանը շնորհավորել է Դավիթ Իշխանյանին պաշտոնը ստանձնելու առթիվ և համոզմունք հայտնել, որ նոր նախագահը շարունակելու է խորհրդարանի ժողովրդանպաստ գործունեությունը:

ԱԺ նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Արթուր Թովմասյանին՝ հավաստիացնելով առաջնորդվել արդեն իսկ կառուցված հիմքերով:

nankr.am

1