էլեկտրամոբիլը ծառայելու է հիմնականում առողջապահական կարիքների համար

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը հայտնում է, որ ԱՀ ծանր կացության պայմաններում չափազանց կարևորում է փոխօգնության մթնոլորտի ձևավորումը, ինչպես նաև, միմյանց թև ու թիկունք լինելու պատրաստակամությամբ իրավիճակը հաղթահարելու ձգտումը։
Ճակատը, աջակցության նպատակով, արդեն ստանձնել է մի շարք նախագծեր։ Հանրապետությունում տրանսպորտային հաղորդակցության ստեղծված կաթվածային վիճակի մեղման անհրաժեշտությամբ ձեռք է բերվել «Նիսան» մակնիշի էլեկտրամոբիլ, որը ծառայելու է հիմնականում առողջապահական կարիքների համար, մասնավորապես հղի կանանց ծննդատուն տեղափոխելու նպատակով։
Ծառայությունից օգտվելու համար կարող եք զանգահարել երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-18:00՝ 33 33 թեժ գծին, ժամը 18:00-09:00՝ 097 27 22 55 հեռախոսահամարին, որը կգործի նաև շաբաթ և կիրակի օրերին։