Լիակատար շրջափակման 227-րդ օրը Հայաստանից Արցախ է ուղևորվել 19 բեռնատար
Գլխավոր » Լրահոս » Լիակատար շրջափակման 227-րդ օրը Հայաստանից Արցախ է ուղևորվել 19 բեռնատար

Լիակատար շրջափակման 227-րդ օրը Հայաստանից Արցախ է ուղևորվել 19 բեռնատար

Դեկտեմբերի 12-ից սկսած՝ շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն էլ ավելի է խորանում՝ հատկապես հունիսի 15-ից ԼՂ հումանիտար մատակարարումների լիակատար արգելափակման պայմաններում:

«Որոշում է կայացվել, որ պետք է 400 տոննայի չափով հումանիտար աջակցություն ցուցաբերվի՝ սնունդ, առաջին անհրաժեշտության ապրանքներ: Դիմել ենք ՌԴ խաղաղապահ ուժերին՝ հումանիտար աջակցություն Լեռնային Ղարաբաղ առաքելու նպատակով»,-ասաց Սարգսյանը:

Հայաստանից Արցախ է ուղարկվում 19 բեռնատար՝ բեռնված առաջին անհրաժեշտության սննդամթերքով՝ ալյուր, ձեթ, մանկական սնունդ, մակարոնեղեն և այլն:

Սարգսյանը հույս հայտնեց, որ հումանիտար բնույթի ապրանքների տեղափոխման հետ կապված խնդիր չի առաջանա:

168.am

1