Ճանապարհ կփակենք, ինքն էլ ճանապարհ փակելով դարձավ վարչապետ. անհետ կորածի ծնող

Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները քիչ առաջ փակեցին Բաղրամյան պողոտան։ Նրանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում։
«3 տարի է` մեզ խաբում են, մենք այս քայլին ստիպված ենք դիմում»,-ասաց ծնողներից մեկը։
Ծնողները վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք սկզբում կառավարության շենքի դիմաց էին և հանդիպում էին պահանջում Փաշինյանի հետ, այնուհետև, տեղեկանալով, որ նա գտնվում է Բաղրամյան 26 հասցեում, ակցիան շարունակեցին ՀՀ նախագահի նստավայրի մոտ։
Նախագահականից խոստացել էին, որ նրանց կընդունեն, բայց ոչ ոք նրանց մոտ չիջավ զրուցելու։ Այս պահին Բաղրամյան պողոտայում խցանում է առաջացել։