Առաջարկվող ճանապարհը տանում է դեպի նոր Սումգայիթ
Գլխավոր » Լրահոս » Առաջարկվող ճանապարհը տանում է դեպի նոր Սումգայիթ

Առաջարկվող ճանապարհը տանում է դեպի նոր Սումգայիթ

Հուլիսի 18-ին մի խումբ արցախցիներ Ասկերան քաղաքից քայլերթով շարժվել են դեպի Ակնա (Աղդամ)  տանող ճանապարհը։ Ակցիան կազմակերպվել է Արցախի անվտանգության և զարգացման ճակատի կողմից՝ ի պատասխան Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Ակնայով (Աղդամ) մարդասիրական մատակարարումներ ապահովելու հնարավորության մասին հայտարարության։ Արցախցիները բետոնե արգելապատնեշներ են տեղադրել Ակնայից դեպի Ասկերան տանող ճանապարհին՝ շեշտելով, որ առաջարկվող ճանապարհը տանում է դեպի մահ։

Ելույթ ունենալով ներկաների առջև՝ Ասկերանի բնակիչ Ալյոշա Գաբրիելյանը նշել է, որ անընդունելի է առաջարկվող հումանիտար օգնությունը։ «44-օրյա պատերազմից հետո նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ  հայտարարության մեջ սևը սպիտակի վրա գրված է, որ Արցախը մայր Հայաստանի հետ մի ճանապարհ, միջանցք ունի, որտեղով պետք է կապ լինի մեր հայրենակիցների միջև։ Ասկերանով դարեր շարունակ ցանկացել են մտնել մեր հոգևոր մայրաքաղաք Շուշի, այս անգամ էլ չենք թողնելու, այս անգամ էլ պատրաստակամ ենք, որպեսզի միասնաբար արգելապատնեշ դնենք»,- իր խոսքում նշել է նա։

1