120 000 արցախահայեր գտնվում են կենսական ծանր պայմաններում, եկել է միասնական լինելու պահը. հոգևորական
Գլխավոր » Լրահոս » 120 000 արցախահայեր գտնվում են կենսական ծանր պայմաններում, եկել է միասնական լինելու պահը. հոգևորական

120 000 արցախահայեր գտնվում են կենսական ծանր պայմաններում, եկել է միասնական լինելու պահը. հոգևորական

ցույց

Արդեն յոթ ամսից ավելի է, ինչ փակ է Արցախի կյանքի ճանապարհը, հավաքվել ենք այսօր այստեղ միաբանված լինելու և մեր արդարացի կոչն ուղղելու՝ բացելու կյանքի ճանապարհը: Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց արցախցիների բողոքի ակցիայի ժամանակ ասաց հոգևորականը։

Նա կոչ արեց. «120 000 արցախահայեր գտնվում են կենսական ծանր պայմաններում։ Եկել է միասնական լինելու, ոտքի կանգնելու ու մեր արդարացի պահանջը համայն աշխարհին ներկայացնելու պահը։ Արցախը եղել է, կա, պետք է լինի հայկական, ու մենք՝ հայերս, պետք է պահանջատեր լինենք մեր հայրենիքին։

Երբեք հույսներս չկորցնենք,  այլ համախմբվենք, լինենք միասնական։ Եկել է պահը»։

Ակցիայի մասնակիցները հիշեցրին՝ ՄԱԿ-ը նպատակադրվել է նվազեցել մանկական մահացության թիվը, մինչդեռ Արցախում շրջափակման պատճառով մահանում են  հացի հետևից գնացող միայնակ մոր երեխաները. «Ո՞ւմ են պետք պլակատային կարգախոսները։ Շրջափակված Արցախի անունից կոչ ենք անում  միջազգային կառույցներին, ՄԱԿ-ի անդամ պետություններին՝ հայտարարություններից, հորդորներից  զատ գործնական քայլերով կանխել Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների և ցեղասպան քաղաքականությունը,  իրավական պատժամիջոցներով գործի դնել Հաագայի դատարանի որոշումները»։

Նշենք, որ ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ի գրասենյակի մոտից շարժվելու են նաեւ դեպի ՌԴ դեսպանության շենք:

news.am

1