Ադրբեջանական կողմի ո՞ր քայլերն են հիմքեր տալիս հավատալու. Սերգեյ Ղազարյանը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարության մասին
Գլխավոր » Լրահոս » Ադրբեջանական կողմի ո՞ր քայլերն են հիմքեր տալիս հավատալու. Սերգեյ Ղազարյանը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարության մասին

Ադրբեջանական կողմի ո՞ր քայլերն են հիմքեր տալիս հավատալու. Սերգեյ Ղազարյանը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարության մասին

Ինչի՞ հիման վրա են հավատում, ադրբեջանական կողմի ո՞ր քայլերն են հիմքեր տալիս հավատալու, թե Ադրբեջանի կազմում հնարավոր է՝ Արցախն անվտանգ ապրի: Այս մասին հուլիսի 6-ին կայացած  Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջ-ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը՝ պատասխանելով ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի արած հայտարարության վերաբերյալ հարցին: Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մեկնաբանել է այն մտավախությունները, որ եթե Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում, ապա այնտեղ ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունը անհնարին կդառնան՝ հաշվի առնելով Ադրբեջանի վարած քաղաքականությունը։

Ի պատասխան դեսպանը նշել է. «Հավատում ենք և հույս ունենք, որ դա հնարավոր է։

ԱՀ արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով՝ հակառակը պիտի լիներ. «Եթե որևէ մեկը նման հույսեր ուներ, պիտի դա էլ կորցրած լիներ՝ տեսնելով այն ամենը, որ տեղի է ունեցել այս ամիսների ընթացքում։

«Առաջին հերթին Մինսկի խմբի համանախագահներից ակնկալում ենք շատ ավելի ակտիվ ներգրավվածություն՝ ոչ միայն հայտարարությունների կամ կոչերի մակարդակով, այլև գործուն քայլեր՝ հաշվի առնելով այն, որ ստեղծված իրավիճակի համար նրանք կրում են իրենց պատասխանատվության չափաբաժինը: Խոսքը վերաբերում է ցեղասպան քաղաքականությանը, էթնիկ զտումների կանխարգելմանը, իսկ այստեղ նրանք բոլորն ունեն իրենց պատասխանատվությունը։ Սա ոչ թե նրանց իրավունքն է, այլ պատասխանատվությունը»,- նշել է Սերգեյ Ղազարյանը։

1