Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս բարեկամության խմբի նախագահ Անդրե դը Բյուսի և Ժան Ժակ Ֆլաոյի հետ

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակում հուլիսի 3-ին հանդիպել եմ Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս բարեկամության խմբի նախագահ Անդրե դը Բյուսն և խմբի անդամներից, EMER կուսակցության միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Ժան Ժակ Ֆլաոյի հետ։
Չափազանց բարձր գնահատելով բարեկամական խմբի գործունեությունը՝ երկար տարիներ Բելգիայում Արցախի շահերի պաշտպանության գործում՝ ներկայացրել եմ ադրբեջանական շրջափակման հետևանքով տեղում ստեղծված իրավիճակը։
Անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանական վերջին սադրանքներին, որոնք միտված են նոր ագրեսիայով էթնիկ զտման ենթարկելու Արցախը։
Անդրադառնալով տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանը՝ շեշտել ենք, որ առանց Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչման որևէ կարգավորում չի հանգեցնելու հակամարտության վերջնական և արդար լուծմանը։
Մտքեր են փոխանակվել Արցախի շահերի պաշտպանության շուրջ առաջիկա անելիքների վերաբերյալ։
Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ Հայասատնի Գերագույն մարմնի ներկայացուցիչ,
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր