Պատմությունն Արայիկ Հարությունյանին հաշիվ է ներկայացնելու

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արցախում իրավիճակը գնալով ավելի սպառնալից է դառնում։
Այլևս ակնհայտ է, որ Ադրբեջանն անթաքույց եվ ցինիկաբար իրականացնում է արցախահայությանը ցեղասպանելու իր ծրագիրը։
Եվ այդ ամենն, ինչպես միշտ, միջազգային ազդեցիկ դերակատարների «լռելայն համաձայնությամբ»։
Բայց զավեշտն այն է, որ Ադրբեջանին նման մարդասպան քաղաքականության իրականացման քարտ-բլանշ է տվել Հայաստանի իշխանությունը՝ արցախյան հակամարտությունը որպես երկու երկրների միջեևտարածքային վեճ ներկայացնելու իր կործանարար դիրքորոշմամբ։
Պետք էր կույր լինել կամ թշնամուն անվերապահ հանձնվելուն պատրաստակամ, որ չգիտակցես՝ հնազանդվելով Կաշենի հանքավայրի գործունեության դադարեցման կամ Ռուբեն Վարդանյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ թշնամու պահանջներին, դու ոչ միայն զրկում ես հպարտ արցախահայությանը արժանապատվորեն իր հռչակած Ազգային Ուխտի առաքելությանը հավատարիմ մնալու հնարավորությունից, այլև ավելի ես մոտեցնում քո Երկրի կործանումը՝ դատապարտելով քո ժողովրդին անմարդկային տառապանքների եվ անվերականգնելի կորուստների։
Այս ամենի համար Արցախում պերսոնալ պատասխանատվություն է կրում մեկ մարդ՝ իր զբաղեցրած պաշտոնի համար այդպես էլ չհասունացած եվ չկայացած Արայիկ Հարությունյանը։
Պատմությունը նրան հաշիվ է ներկայացնելու»: