Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է. Արցախի ՊՆ
Գլխավոր » Լրահոս » Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է. Արցախի ՊՆ

Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է. Արցախի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 21-ին և 22-ին կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու, Շուշիի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

Այս մասին հայտարարել է Արցախի պաշտպանության նախարարությունը՝ մեկտեղ շեշտելով, որ Ադրբեջանի ՊՆ-ն նաև շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ հայտարարելով իր կողմից իբր թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։

1