Հրաժարվելով ինքնորոշման իրավունքից՝ չեք կարողանալու ապահովել նաև Հայոց պետականության գոյությունը
«133 ամյա կուսակցությանը վերագրվում են բաներ, որոնք ոչ միայն խեղաթյուրում են իրականությունը, այլև խոսքերը, բառերը: Հասել ենք այնտեղ, որ այս ամբիոնից ծայրահեղ ազատական գաղափարախոսության հարող անձը դեմ է արտահայտվում սեփականաշնորհմանը»,-2022թ բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը և հավելեց. «Հասել ենք նրան, որ 90-ականներից սկսած, բոլոր ժամանակներում օլիգարխիայի մեջ գտնվող անձինք՝ տարբեր ժամանակներում մի քիչ ակտիվ կամ թույլ, մեղադրում են նախկինում այն ձեռքբերումները, որոնց ազդեցությամբ Հայաստանը և Արցախը իրական անկախություն ունեին, իրական ժողովրդավարություն ունեին առնվազն այն մակարդակում, որ որևէ մեկը չէր ասում՝ այսօր արդնանանք, արդյո՞ք հնարավոր է, որ թշնամին հարձակվի մեր վրա»:
Հայտնելով, որ այսօր հայ ժողովուդը կանգնած է նման գոյաբանական վիճակի առաջ և իշխանությունների ներկայացուցիչները փոխանակ թերացումներն ու սխալներն ընդունելով, պատմությունից դասեր քաղելով խոսեն նոր հնարավորությունների մասին, եկել են Աժ և 2022 թվականի բյուջեի քննարկման ժամանակ խեղաթյուրում և կեղծում են իրականությունը, փորձում են սրբագրել պատմությունը, մարդկանց վերագրում են բաներ, որոնք իրականություն չեն:
«Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակահատվածում է, որ Ադրբեջանը երբեք փորձ չի արել հարձակում կազմակերպել Հայաստանի և Արցախի վրա, երկնիշ տնտեսական աննախադեպ ցուցանիշները դեռ այն ժամանակ էին»,-նկատեց Մինասյանը:
Նա հայտնեց, որ իշխող քաղաքական ուժի գործողությունների կառուցումը մարդկանց կարճ հիշողության և երիտասարդ սերնդի՝ նախկին գործընթացներին ծանոթ չլինելու վրա, պետականության կործանում է տանում:
«Բյուջեի կատարողականի առաջին չափանիշն այն է, թե արդյո՞ք պաշտպանված է ՀՀ քաղաքացու ֆիզիկական անվտանգությունը թշնամու ագրեսիայից: Ո՛չ, պաշտպանված չէ, պետական բյուջեի անվտանգության ծախսերի արդյունավետությունն եք գնահատում՝ գնահատեք այդ ձրով:
Ժողովրդավարության արդյունավետությունն եք գնահատում՝ գնահատեք քաղաքական բանտարկյալներով, այն անարդարացի դատական ակտերով, որոնք առաջիկայում եվրոպական դատարաններում են կոտրվելու:
Իրականությունն այն է՝ որ այսօր հայ ժողովուրդը կանգնած է գոյաբական խնդրի առաջ, դուք հարվածել եք հայ ժողվորդի սնուցման աղբյուրին՝ մեր միասնականությանը՝ Հայաստան- Սփյուռք-Արցախ-Ջավախք քառամիասնությանը»,-հայտարարեց Արծվիկ Մինասյանը:
Պատգամավորի կարծիքով՝ իշխանությունները ներսում ամեն գնով թշնամիներ են գտնում, որովհետև արտաքին ճակատում պարտվում են:
«Պարտվողականությունն է դրվել այս քաղաքականության հիմքում, այն կործանարար է: Իշխանությունն էլ ձեզ, աթոռներն էլ ձեզ, նստեք 100 տարի, բայց ապահովեք անվտանգ երկիր, Արցախ աշխարհի հայության ապրելու լիարժեք իրավունքը: Հրաժարվելով ինքնորոշման իրավունքից, որը աշխարհում միակ գործիքն է, որն ապահովել և ապահովում է շատ ազգերի գոյությունը, դուք հրաժարվելով այս ամենից, հաստատ համոզված եղեք, որ չեք կարողանալու ապահովել նաև Հայոց պետության գոյությունը»,-ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղարը:
arfd.am