Անընդունելի եմ համարում ադրբեջանական անցակետով մեր հայրենակիցների տեղաշարժը․ Դավիթ Ղահրամանյան
Գլխավոր » Լրահոս » Անընդունելի եմ համարում ադրբեջանական անցակետով մեր հայրենակիցների տեղաշարժը․ Դավիթ Ղահրամանյան

Անընդունելի եմ համարում ադրբեջանական անցակետով մեր հայրենակիցների տեղաշարժը․ Դավիթ Ղահրամանյան

Որքա՞ն արդարացված է ադրբեջանական անցակետով մեր քաղաքացիների տեղաշարժը։ Այս հարցի պատասխանը «Ապառաժ»-ը փորձել է ստանալ նաև Լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանից։

Դավիթ Ղահրամանյանն անընդունելի է համարել ադրբեջանական անցակետով քաղաքացիների տեղաշարժը և անձնական տվյալների ստուգումը, ինչն ըստ նրա ջուր է լցնում թշնամու ջրաղացին և կոչ է անում մեր հայրենակիցներին չշեղվել պայքարի գաղափարից ու ուղուց։

«Նախ և առաջ իշխանությունները պետք է կողմնորոշվեն: Բոլորս էլ հիշում ենք երկրի նախագահի վերջին տեսաուղերձը, որտեղ նա վստահեցնում էր, որ իշխանությունները չեն շեղվելու պայքարելու կամքից և հավատարիմ են մնալու հայտարարված կարմիր գծերի պահպանմանը ու դիմել են միջազգային հանրությանը, այդ թվում նաև Վ. Պուտինին կտրուկ քայլերի դիմել` ապաշրջափակելու Բերձորի միջանցքը: Բնականաբար անընդունելի եմ համարում ադրբեջանական անցակետով մեր հայրենակիցների տեղաշարժը և անձնագրերի ստուգումը, ինչը փաստորեն ջուր է լցնում թշնամու ջրաղացին: Պետք է շեշտը դնել այն բանի վրա, որ այդ տարածքներն օկուպացված են, և Ադրբեջանի կողմից բոլոր տեսակի գործողություններն այդ ճանապարհին ապօրինի են»,-ասել է Դ․ Ղահրամանյանը:

Նա նշեց, որ ինքը՝ որպես ԱՀ  քաղաքացի ոչ մի պայմանով չի անցնի այդ անցակետով, եթե այնտեղ իրեն պետք է ստուգեն ադրբեջանցի օկուպանտները:

«Մեր հանրությանը խորհուրդ կտամ չտրվել իշխանությունների «գայթակղիչ» առաջարկներին և չշեղվել մեր պայքարի գաղափարից», — նշել է Դ․ Ղահրամանյանը։

1