Արցախի ուղղությամբ ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. ԱՀ ՊՆ
Գլխավոր » Լրահոս » Արցախի ուղղությամբ ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. ԱՀ ՊՆ

Արցախի ուղղությամբ ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. ԱՀ ՊՆ

Հունիսի 6-ին՝ ժամը 20:00-20:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կենտրոնական ու արևմտյան ուղղություններում կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, տեղեկացնում են Արցախի պաշտպանության նախարարությունից։

Հայկական կողմը կորուստներ չունի։

Խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՌԴ խաղաղապահ զորակազմին։

Ժամը 21:50-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է։

1