Խորապես երախտապարտ ենք բոլոր հայրենատեր հայերին, ովքեր իրապես մտահոգված են Արցախի ճակատագրով։

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է Կոռնիձորի հանրահավաքի մասնակիցներին․
Կոռնիձորի հանրահավաքի սիրելի’ մասնակիցներ
Յուրաքանչյուր գործողություն, որ կատարվում է ի զորակցություն Արցախի ու արցախահայության, ողջունելի ու գնահատելի է։
Ձեր ուղերձում նախանշած կետերը ձնագնդի էֆեկտը պետք է ունենան։
Համայն հայության համերաշխությամբ ու հանդուրժողականությամբ միայն կարող է իրականություն դառնալ ցանկացած հայրենանպաստ նախաձեռնություն։
Արցախահայության վճռական կամքն անբեկանելի է, Արցախի ազատության և ինքնորոշման իրավունքի իրացման հարցում ունեցած դիրքորոշումը’ անփոփոխ։
Ժամանակի առաջադրած նոր մարտահրավերներին արցախահայությունը դիմակայում է պատվով ու անկոտրում կամքով’ փորձելով պահել ամբողջ հայության արժանապատվությունը։
Մենք խորապես երախտապարտ ենք բոլոր հայրենատեր հայերին, ովքեր իրապես մտահոգված են Արցախի ճակատագրով։
Թող ձեր ձայնը լսելի լինի քաղաքակիրթ աշխարհին։
Աստված պահապան համայն հայությանը։