Պետք է միավորվենք մեր կորցրածները վերադարձնելու համար. Արմեն Ռուստամյան

Այսօրվա մեր հավաքը ոչ միայն խորհրդանշական է, այլ նաև մեկնարկ է լինելու մեծ պայքարի, որը անպայման հաղթանակով է ավարտվելու։ Այս մասին Կոռնիձորում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
«Թշնամին ուզում է մեզ բաժանել, որովհետև գիտի, որ բաժանելով կարող է տիրել այս ժողովրդին, ժողովրդին միայն պետք է ներսից պառակտել և բզկտել։ Մեզ համոզում են որ մենք անճար ենք։ Մենք պետք է միավորվենք, ուրիշ ելք չկա»,- ասաց նա։
yerkir.am