Արցախի ապագան չի կարող որոշվել մի խմբի կողմից, որը հիմա կառավարում է երկիրը
Գլխավոր » Լրահոս » Արցախի ապագան չի կարող որոշվել մի խմբի կողմից, որը հիմա կառավարում է երկիրը

Արցախի ապագան չի կարող որոշվել մի խմբի կողմից, որը հիմա կառավարում է երկիրը

Արցախի ապագան չի կարող որոշվել մի խմբի կողմից, որը հիմա կառավարում է երկիրը, որովհետև սա ոչ թե կուսակցական կամ կառավարման խնդիր է, այլ սկզբունքային հարց։ Այս մասին մայիսի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ԱՀ նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով ԱՀ բոլոր և ՀՀ մի շարք քաղաքական ուժերի համատեղ հայտարարության մասին «Ապառաժ»-ի հարցին։

Հայտարարության մեջ նշվում էր, որ ցանկացած բանակցային բովանդակություն, ըստ որի Հայաստանի իշխանությունները համաձայնելու են, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում՝ անտեսելով ինքնորոշման իրավունքը, զուրկ է օրինական հիմքից։

«Ես ողջունում եմ այդ դիրքորոշումը։ Հայաստանի կառավարությունը պետք է հասկանա, որ ժողովուրդն իր կարծիքը հայտնելու է ոչ միայն ընտրությունների ժամանակ ձայն տալով։ Սա հայկական աշխարհի կարևոր հարցերից մեկն է»,- նշել է Ռ․ Վարդանյանը։

Նրա խոսքով՝ հայտարարություններից բացի պետք է պարզ ու հասկանալի քայլեր լինեն։ «Պետք է հստակ լինի՝ ինչ է նշանակում պայքարել, չընդունել, չհամաձայնել Հայաստանի կառավարության դիրքորոշման հետ։ Մյուս քայլերն էլ պետք է ներկայացվեն հասարակությանը։ Հայաստանում և հայկական աշխարհում մարդիկ պետք է զգան, որ Արցախի հարցը փակված չէ։ Արցախում էլ չենք համաձայնելու Ադրբեջանի, Հայաստանի կառավարության քայլերի հետ, որովհետև դա անընդունելի է Արցախի ժողովրդի և Հայաստանում ապրող հայերի, հայկական աշխարհի համար»,- ասել է Ռուբեն Վարդանյանը։

1