Սոթքում զոհված զինծառայողը 20-ամյա Էդգար Սուլեյմանյանն է. ՊՆ

Մայիսի 17-ին Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հայկական կողմը 1 զոհ ունի։ Զոհված զինծառայողի ինքնությունը հաստատվել է՝
Էդգար Վահանի Սուլեյմանյան (2003թ.):
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: