Պատմությունը պատժում է նրանց, ովքեր մոռանում են իր դասերը․ ապօրինի ձերբակալություններ 1990-ականներին
Գլխավոր » Լրահոս » Պատմությունը պատժում է նրանց, ովքեր մոռանում են իր դասերը․ ապօրինի ձերբակալություններ 1990-ականներին

Պատմությունը պատժում է նրանց, ովքեր մոռանում են իր դասերը․ ապօրինի ձերբակալություններ 1990-ականներին

Պատմական գիտությունների թեկնածու Տարոն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում ի լրումն նախորդ գրառման՝ նոր պատմական փաստեր է ներկայացրել։

Հակոբ Խաչատրյանը, լինելով «Հայ ազգայնականության ճակատ» կազմակերպության հիմնադիրներից, բացի քաղաքական թևից, ստեղծել է նաև ռազմական թև, որը կոչվել է «Ցեղակրոն» կամավորական ջոկատ: Այն կազմավորվել է 1990 թվականի օգոստոսի 11-ին։ Ջոկատում հիմնականում ընդգրկվել են ուսանողներ։

1990-1993 թվականներին ջոկատը մասնակցել է Արցախի Հանրապետության Մարտունու (Ղարադաղլու), Ասկերանի (Փառուխ, Դահրազ, Սառնաղբյուր), Շուշիի (Բերդաձորի ենթաշրջան), Մարտակերտի (Տոնաշեն, Թալիշ, «Պուշկինյալ» և հեռուստաաշտարակի բարձունքներ, Դրմբոն, Առաջաձոր) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

1992-1993 թթ. Արցախում ստեղծված ներքաղաքական բարդ իրավիճակում (ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության և Պաշտպանության պետական կոմիտեի միջև ծագած քաղաքական հակամարտության շրջանում) ջոկատի մի մասը ստանձնել է ԼՂՀ ԳԽ շենքի և նախագահության անդամների պահպանությունը:

1993 թվականին ջոկատը լուծարվել է: Արցախում ստեղծված քաղաքական նոր իրողության պայմաններում ջոկատի մարտիկների մի մասը նույնպես ձերբակալվեցին հայացքների պատճառով: Նրանք, անցնելով խոշտանգումների ու ծաղրանքի միջով, հանցատարրերի բացակայության պատճառով ազատ արձակվեցին:

Տարբեր ռազմական գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Մ. Բաղրյանը, Շ. Խաչատրյանը և Ա. Աբրահամյանը։ Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ ջոկատը տվել է 27 զոհ: Զոհվածների թվում էին Արցախի պետական համալսարանի ուսանողներ՝ Իգոր Հասրաթյանը, Զաքար Ավանեսյանը և ուրիշներ:

1