Հայկական կողմն ունի 4 վիրավոր․ Սոթքի ուղղությամբ Ադրբեջանական կողմը դիմել է ագրեսիայի

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները մայիսի 11-ին ժամը 06:00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: