Ստեփանակերտում բացվել է նոր փաստաբանական գրասենյակ
Գլխավոր » Լրահոս » Ստեփանակերտում բացվել է նոր փաստաբանական գրասենյակ

Ստեփանակերտում բացվել է նոր փաստաբանական գրասենյակ

Մայիսի 1-ին Ստեփանակերտում իր դռներն է բացել «Jhangiryan&Yeritsyan partners» փաստաբանական գրասենյակը: Գրասենյակի հիմնադիրներ փաստաբաններ Ռոման Երիցյանը և Ռաֆայել Ջհանգիրյանը հույս են հայտնել, որ ընկերությունն Արցախում փաստաբանության ինստիտուտի զարգացման ու իրավապաշտպան մասնագիտության նկատմամբ հարգանքի ձևավորմանը նոր թափ կհաղորդի:

Գրասենյակի բացմանը ներկա էին իրավաբանական ոլորտի ներկայացուցիչներ, ընկերության հիմնադիրների հարազատներ:

1