Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը
Այսօր՝ ապրիլի 24-ին, ՀՅԴ Արցախի կառույցի, «Արդարություն» և «Արցախի ժողովրդավարական» կուսակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկումներ են ծավալվել երկրում ստեղծված իրավիճակի, մասնավորապես մայր հայրենիքի հետ կապող ճանապարհին Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման մասին:
Հանդիպման վերջում անդրադարձ է եղել նաև երեք քաղաքական ուժերի՝ նախօրեին կայացած Անվտանգության խորհրդի նիստին չմասնակցելու դրդապատճառներին: