Տերունական աղոթք և ոգեկոչման արարողություն. Գարեգին Երկրորդն այցելեց Ծիծեռնակաբերդ
Գլխավոր » Լրահոս » Տերունական աղոթք և ոգեկոչման արարողություն. Գարեգին Երկրորդն այցելեց Ծիծեռնակաբերդ

Տերունական աղոթք և ոգեկոչման արարողություն. Գարեգին Երկրորդն այցելեց Ծիծեռնակաբերդ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ։

Նրանք հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին և ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ։

Գարեգին երկրորդը սկզբում տերունական աղոթք հնչեցրեց, ինչից հետո տեղի ունեցավ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն։

Նշենք, որ արդեն որերորդ անգամն է, որ Գարեգին Բ-ն եւ հոգեւոր դասը Ցեղասպանության հուշահամալիր են գալիս ՀՀ ղեկավարությունից առանձին:

yerkir.am

1