Ստեփանակերտում կազմակերպվել է ջահերով երթ
Ապրիլի 23-ի երեկոյան ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ Ստեփանակերտում կազմակերպվել է ավանդական ջահերով երթ: «Հիշե՛նք անցյալը, պաշտպանե՛նք ապագան» խորագրով երթը Սուրբ Հակոբ եկեղեցու բակից շարժվել է դեպի Ստեփանակերտի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Զանգակատուն-հուշակոթող:
Ավելի քան 4 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախում ևս մեկ անգամ շեշտել են Ցեղասպանությունը ճանաչելու, դատապարտելու անհրաժեշտությունը՝ նոր ցեղասպանությունները կանխելու համար:
Նախքան երթը սուրբ Հակոբ եկեղեցում կատարվել է ոգեկոչման արարողություն: