Հայությունը պետք է զորավիգ կանգնի Սիրիայի հայ համայնքին
Գլխավոր » Լրահոս » Հայությունը պետք է զորավիգ կանգնի Սիրիայի հայ համայնքին

Հայությունը պետք է զորավիգ կանգնի Սիրիայի հայ համայնքին

Այս օրերին աշխատանքային այցով Սիրիայում էր գտնվում ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Սիրիայի «Ռադիո Երազ» առցանց հայկական ռադիոկայանին տված հարցազրույցում՝ Կիրո Մանոյանը ներկայացրել է փետրվարի 6-ին Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրարժից հետո հալեպահայության ազգային եւ մշակութային կյանքի մասին իր գնահատականները: Նա խոսել է Հալեպ կատարած այցելություններից ստացած իր տպավորությունների, այնտեղ եղած դժվարությունների, արտագաղթի, ինչպես նաեւ՝ երկրաշարժից հետո սիրիահայությանը եւ հատկապես հալեպահայությանը Դաշնակցության ցուցաբերած օժանդակությունների մասին:

Կիրո Մանոյանը անդրադարձել է նաեւ Արցախի շրջափակմանը, արցախահայության խնդիրներին, Հայաստանի ներկա իշխանությունների վարած ոչ հայանպաստ արտաքին քաղաքականությանը:

Խոսելով Հայաստան- Ադրբեջան հակամարտության մասին՝ Կիրո Մանոյանը մասնավորապես նշել է. «Հայաստանի իշխանությունները, խոսելով Արցախի շրջափակման մասին, որեւէ քայլ չեն ձեռնարկում շրջափակումը վերացնելու համար Ադրբեջանի հետ երկխոսելու ուղղությամբ: Նրանց կարծիքով այդ երկխոսությունը Ադրբեջանը կարող է օգտագործել այս անգամ արդեն Հայաստանի նկատմամբ նոր պահանջներ ներկայացնելու միտումով: Իհարկե, ակնհայտ է, որ Ալիեւն ու Էրդողանը Լաչինի միջանցքի բացման հարցով Հայաստան-Ադրբեջան երկխոսությունը կարող են վերածել առեւտրի՝ Սյունիքով դեպի Նախիջեւան միջանցք ստանալու համար, բայց փաստ է, որ 2020թ նոյեմբերի 9-ի կրակի դադարեցման մասին եռակողմ պայմանագրում հստակ որոշված է Լաչինի միջանցքի կարգավիճակը, մինչդեռ Սյունիքով միջանցքի մասին՝ խոսք չկա եւ այն դիտվում է, որպես ճանապարհ՝ Ադրբեջանի վերահսկողությունից դուրս»:

Մանրամասները՝ տեսանյութում

arfd.am

1