Փորձում են մանիպուլյատիվ կերպով շեղել հանրության ուշադրությունը
Գլխավոր » Լրահոս » Փորձում են մանիպուլյատիվ կերպով շեղել հանրության ուշադրությունը

Փորձում են մանիպուլյատիվ կերպով շեղել հանրության ուշադրությունը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ Արցախի Ազգային ժողովի խմբակցությունների հայտարարություններն արտահայտում են ոչ միայն Ազգային ժողովի, այլև ամբողջ Արցախի ժողովրդի կարծիքը: «Երկու մեծ հանրահավաքներով Արցախի ժողովուրդը հերթական անգամ փաստել է, որ տեր են կանգնելու ինքնորոշման իրավունքին: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանից հնչող այն կարծիքներին, թե Արցախում ճիշտ չեն հասկացել, ապա այդպես փորձում են մանիպուլյատիվ կերպով շեղել հանրության ուշադրությունը: Սա խոսում է այն մասին, որ ճիշտ ուղու վրա ենք և թույլ չենք տալիս կյանքի կոչել այն ծրագիրը, որի իրագործման համար եկել են Հայաստանի օրվա իշխանությունները, և ժամանակ  ենք տալիս, որ հանրությունը զարթնի: Մի օր այս իշխանությունը օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվություն է կրելու հայրենիքը մասնատելու և մաս-մաս թշնամուն նվիրելու համար»,- ասել է պատգամավորը:

Անդրադառնալով ՀՀ-ից հնչող տագնապալի հայտարարություններին ԱՀ նախագահի մակարդակով հակադարձելու մասին հարցին՝ Դավիթ Գալստյանը նշել է, որ Արցախի օրվա իշխանությունները Նիկոլ Փաշինյանի կամակատար իշխանություններ են, և դա է պատճառը, որ չեն կարողանում իրենց բոլոր գործիքակազմը օգտագործել զերծ պահելու Նիկոլ Փաշինյանին Արցախի և հայ ազգի համար ոչ  հայանպաստ ծրագրի իրագործումից:

1