Նախագահ Հարությունյանն ստորագրել է մի շարք հրամանագրեր
Գլխավոր » Լրահոս » Նախագահ Հարությունյանն ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահ Հարությունյանն ստորագրել է մի շարք հրամանագրեր

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է մի շարք հրամանագրեր։

Համաձայն հրամանագրերի՝

Հունան Նելսոնի Հայրումյանն ազատվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Վահրամ Արթուրի Պողոսյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ — Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

1