Թբիլիսիում Հայոց ցեղասպանության և մշակութային ցեղասպանության թեմայով ցուցահանդես է կազմակերպվել
Այսօր Թբիլիսիում՝ Րիկեի այգում, անցկացվել է ցուցահանդես «Հայոց ցեղասպանություն և մշակութային ցեղասպանություն (1915-2021թթ.)» թեմայով. այս մասին հայտնում է Վրաստանի Հայ Համայնք կազմակերպությունը։
Անցորդներն ուսումնասիրում և լուսանկարում էին ցուցադրությունը։ Նրանց նաև բաժանվել են տեղեկատվական գրքույկներ վրաց լեզվով։
Ի սկզբանե, միջոցառումը պետք է տեղի ունենար ժամը 16:00-ին Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց։ Իրավապահ մարմինների խնդրանքով, ակնկալվող այլ միջոցառումների պատճառով, որոնք կայանալու էին այդ տարածքում, ցուցահանդեսը որոշվեց կազմակերպել Րիկեյի այգում այսօր՝ ժամը 17:00-ին։