Արցախյան շարժման 35-ամյակին նվիրված համատեղ համերգներ Արցախում

ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնել է տարբեր համույթների համատեղ համերգների շարք՝ նվիրված Արցախյան շարժման 35-ամյակին: Համատեղ համերգների մեկնարկը տրվել է մարտի 31-ին. Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է Արցախի ազգային նվագարանների և «Մենք ենք, մեր սարերը» երգի-պարի պետական համույթի համերգը: Ծրագրում հայ կոմպոզիտորների ստեղծագործություններն էին ու գուսանական-ժողովրդական երգեր:
Ինչպես նշում են կազմակերպիչները, ծրագիրը հասարակության բարոյահոգեբանական վիճակը բարելավելու, ոգին մշտապես բարձր պահելու միտում ունի:

